Այս պահին տեղի է ունենում «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը:
Armlur.am –ի տեղեկություններով ՕԵԿ -ը որոշում է կայացրել, որ կոալիցիոն կառավարության մաս չի կազմելու: Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դադարեցրել են իրենց անդամակցությունը ՕԵԿ-ին:
Քաղխորդի նիստից հետո նախատեսված է հայտարարություն լրատվամիջոցների համար:
Հ.Գ. Մեր տեղեկություններով Ա. Երիցյանը և Սերգո Կարապետյանը կվերանշանակվեն իրենց պաշտոններում:
Ուղիղ միացումը՝ 1in.am