ԱՉՔԱԹՈՂ ՈՒՂՂՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԱԽ պաշտոնական կայքում երեկ սրբագրումներ էին կատարել. արձագանքելով «Ժողովուրդ» օրաթերթի վերջին համարի տեղեկությանը, թե ԱԱԽ կազմում ներկայացված է Ալիկ Սարգսյանը՝ որպես ՀՀ ոստիկանապետ, նրանք Ալիկ Սարգսյանի անունը փոխել են Վլադիմիր Գասպարյանով: Սակայն ամենաուշագրավն այն փաստն է, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությունից ու նրա փոխարեն Վլադիմիր Գասպարյանին նշանակելուց հետո ԱԱԽ կայքում համապատասխան փոփոխությունը կատարվել էր միայն ռուսերեն եւ անգլերեն տարբերակներում: Այսինքն՝ նրանք հոգ են տարել կայքի՝ օտար լեզուներով էջերի մասին` աչքաթող անելով մայրենին:




Լրահոս