Արթուր Բաղդասարյանը կլքի ԱԱԽ քարտուղարի պաշտոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոալիցիայից դուրս գալուց հետո ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կհրաժարվի նաև ԱԱԽ քարտուղարի պաշտոնից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նա նշեց, թե օրեր անց տեղի կունենա ՕԵԿ առաջնորդի մամուլի ասուլիսը, որտեղ էլ վերջինս կհստակեցնի կոալիցիայից դուրս գալու մասին որոշումը:

Հեղինե Բիշարյանը մեկ անգամ ևս կրկնեց, որ կոալիցիայից դուրս գալը խնդրահարույց է, սակայն այն կքննարկվի նաև մարզային կառույցների հետ, իսկ վերջնական որոշումը կհայտնի հենց ՕԵկ առաջնորդը: Ընդդիմություն դառնալու կամ չդառնալու հարցը նույնպես պարզ կլինի այդ օրը:

Հեղինե Բիշարյանն իր խոսքում նշեց, որ ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու որոշման վրա ազդեցություն է  ունեցել նաև Արթուր Բաղդասարյանի` վարչապետ չնշանակվելու հարցը, իսկ Մհեր Շահգելդյանն էլ հավելեց, թե ՕԵԿ առաջնորդը կարող էր արժանի վարչապետ լինել:

Որպես կոալիցիայից դուրս գալու այլ պատճառներ նրանք նշեցին վարչապետի փոփոխությունը, երկրի առջև ծառացած խնդիրների շտապ լուծումը և կոալիցիայի կազմում ոչ հավասար գործելը:




Լրահոս