Armenian text to speach

4 տարի չաշխատած նախարարն անպատիժ հեռացավ. Սիմիդյանի ձախողած ոլորտները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ՝ հուլիսի 16-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ և ՀՀ նախագահի ստորագրությամբ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմինդյանը պաշտոնից ազատվեց, փոխարենը՝ նշանակելով նախկին գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանին: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթն էր գրել՝ Սիմիդյանի հեռացման պատճառը օտար լեզուների չտիրապետումն է եղել, իսկ Հայաստանը պատրաստվում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովին՝ COP-17-ին, որի ժամանակ բազմաթիվ հյուրեր են լինելու: Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով Հակոբ Սիմիդյանին և նոր նախարարին հաջողություն մաղթելով, շեշտել է, որ այս պահին կարևոր է COP-17-ին պատրաստվելը: Թերևս սա էլ հաստատում է «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունները:

Հիշեցնենք, որ Հակոբ Սիմիդյանը 2021 թվականից ստանձնել էր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը: Շուրջ չորս տարվա ընթացքում Սիմիդյանը ոչ մի մամուլի ասուլիս, հաշվետվություն չի տվել, առնչություն չի ունեցել լրագրողների հետ, հանրությանը հաշվետու չի եղել, թե ինչով է զբաղված իր ղեկավարած գերատեսչությունը:

Նշենք նաև այն, որ այս չորս տարիների ընթացքում շրջակա միջավայրում որևէ առաջխաղացում չի նկատվել. Երևանում շարունակվում է օդի ախտոտվածությունը միջինից բարձր լինի, Սևանա լիճն է անընդհատ մամռակալվում ու կանաչում, ձկնագողություններ են տեղի ունենում, ապօրինի ծառահատումներ ու անտառահատումների, որից ամենաաղմկահարույցը Իջևանի ծառահատման դեպքերն են:

«Ժողովուրդ» օրաթերթը բացմիզս է գրել, որ Փաշինյանի ու Սիմիդյանի փոխհարաբերությունները շուրջ երկու տարի է լարված են, քանի որ, ըստ Փաշինյանի, Սիմիդյանը ձախողել է նախարարության բոլոր աշխատանքները, իր տեղում չէ: Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ տարբեր առիթներով Փաշինյանը նկատողություններ է տվել Սիմիդյանին, անընդհատ նշել, որ ուշքի գա, որ գործ չի անում. բայց ապարդյուն:

Փաշինյանի երբեմնի սիրելի Սիմիդյանը գրեթե բոլոր հարցերում թերացումներ ունի: Սակայն, բոլոր թերացումներով հանդերձ, Սիմիդյանը չի դադարել մնալ Նիկոլ Փաշինյանի սիրելին: Սակայն սա չի կարող պատճառ հանդիսանալ նրանց հարաբերությունների խզմանը: Սիմիդյանի գործնական անցյալն էլ, հատկապես, 2018 թվականից հետո, թույլ է տալիս պնդելու, որ նրան նոր պաշտոնում կնշանակեն:

Հիշեցնենք. 2009-2012 թվականներին որպես էլեկտրոնային կայքի համակարգողի օգնական աշխատել է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» օրաթերթում։
2015 թվականիի մայիսի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամ:
2018 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով:
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ:
2021 թվականի օգոստոսի 2-ից մինչև դեկտեմբերի 10 ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։
2021 թվականի դեկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար։
2025 թվականի հուլիսի 16-ին ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։

Սոնա Գրիգորյան 




Լրահոս