Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխաներին փողոցը չթույլատրվող հատվածով անցկացնող կնոջ ինքնությունը պարզվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր շրջանառվում․ Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաներին անցկացնում էր փողոցը հետիոտնի համար չնախատեսված հատվածով։

Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես են երեխաները հայտնվում հանդիպակաց երթևեկող մեքենայի առջև, որը կտրուկ արգելակում է։
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են կնոջ ինքնությունը։

61-ամյա կինը հրավիրվել է բաժին։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

«Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հատկապես երեխաների հետ խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհը հատել միայն ու միայն թույլատրված հատվածներով․ յուրաքանչյուր աննշան թվացող խախտում կարող է կյանք արժենալ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում:




Լրահոս