Անվանի դերասան Սոս Սարգսյանը նկարահանվել է «Ես եմ» գեղարվեստական կինոնկարում: ՀՀ պաշտպանության նախարարության` 120 հազար դոլար ֆինանսավորմամբ «32 ատամ» ակումբի կողմից նկարահանված այդ կինոնկարում նա կատարում է Հովսեփ պապի դերը: Ֆիլմը ներկայացնում է սահմանապահ մի զինվորի ինքնահաստատման ուղին: Կինոնկարի պրեմիերան կկայանա 2012 թվականին: Նկարահանումների մի մասը կատարվել է Բագրատաշենում եւ սահմանամերձ Բարեկամավանում: Սոս Սարգսյանը խիստ ցնցվել է սահմանամերձ փոքր Բարեկամավանում առկա կյանքի դժվար պայմաններից եւ սահմանագոտուց շարունակվող արտագաղթից:
ՑՆՑՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ