Այսօր հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Բուխարեստի փողոցներ՝ կառավարության դեմ բողոքի ակցիա անցկացնելու, որի արդյունքում չորս ոստիկան վիրավորվել է, իսկ մի քանի մարդ ձերբակալվել, հաղորդում է Digi 24-ը։
«Կիրակի կեսօրին մի քանի հարյուր մարդ բողոքի ակցիա է անցկացրել Վիկտորիայի պալատի դիմաց՝ վանկարկելով կարգախոսներ կառավարության դեմ և Կալին Գեորգեսկուի աջակցության համար։ Ցուցարարներից մի քանիսը բախում են ունեցել ոստիկանների հետ, որոնցից չորսը ենթարկվել են ֆիզիկական հարձակման», – հաղորդում է հեռուստաալիքը։
Նախնական տվյալներով՝ սա ցուցարարների մի քանի խմբերի միավորում է։ Երեք ցուցարարներ բերման են ենթարկվել, նրանցից մեկը դանակ է ունեցել իր մոտ, երկրորդը հարվածել է ոստիկանին։


























