27զոհ ու 200 վիրավոր. Բուխարեստի գիշերային ակումբի խոշոր հրդեհի տեսանյութն հայտնվել է համացանցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Colectiv գիշերային ակումբում այս գիշեր խոշոր հրդեհ է գրանցվել, որի հետևանքով զոհվել է 27 մարդ, շուրջ 200 տուժել են: Հրդեհի պատճառը կարող էր դառնալ հրավառությունը, որը արձակվել է ռոք համերգի ժամանակ:

Գրանցված խոշոր հրդեհի ականատեսները համացանցում են տեղադրել տեսանյութը, որն արվել է հրդեհի առաջին ժամերին:

Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են դեպքի վայր ժամանած բժիշկներն առաջին բուժօգնություն ցույց տալիս տուժածներին, որոնցից շատերի վիճակը ծանր է:

Տասնյակ շտապօգնության մեքենաներ շարք են կանգնել` վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու համար:




Լրահոս