Նոյեմբերյանի տարածաշրջանի տաքսու վարորդներից մեկը (անունը չենք նշում, որ այդ մարդու «հետեւից չընկնեն») արդեն 3 տարի է` իր ավտոմեքենայում ամրացրել է «Առա՛ջ Հայաստան» գրությամբ կրծքանշան: Դրա վրա նա «ֆլոմաստերով» ավելացրել է «5000 դրամ» մակագրությունը: Անցած երեքուկես տարում հիշյալ կրծքանշանը տեսել են տաքսու հազարավոր ուղեւորներ, որոնք վարորդին հարցնում են կրծքանշանի մասին, եւ ուղերթի ժամանակ զրույց է ծավալվում ընտրակաշառքի, «ձայնը ծախելու» թեմայով: Տաքսու վարորդը չգիտի, թե գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին կրծքանշանի վրա ինչ թիվ է գրելու:
Տավուշ