ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտի մասնակից, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը դիմել է դատարան` բողոքարկելով ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության որոշումը, որով մերժել են իրեն ՀՀ քաղաքացիություն տալ: Առաջին դատական նիստը կկայանա դեկտեմբերի 5-ին:
Ըստ Հացպանյանի` իրեն քաղաքացիություն տալու դիմումը մերժել են` պատճառաբանելով, թե Ազգային անվտանգության ծառայությունն առարկում է դրան, քանի որ ինքը վտանգ է ներկայացնում Հայաստանի պետական անվտանգությանը: Հայտնել են նաեւ, որ Հացպանյանին չեն կարող քաղաքացիություն տալ, քանի որ կա Ռոբերտ Քոչարյանի` իրեն երկրից արտաքսելու հրամանը: Անհրաժեշտ է, որ այդ հրամանն անվավեր ճանաչվի, որպեսզի փաստաթուղթ տան իրեն, իսկ դա միայն նախագահը կարող է անել:




Լրահոս