Armenian text to speach

«Երևի ինձ չեն ասում, որ տրամադրությունս չընկնի»․ Դավիթ Ղազինյանը՝ իր ազատման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Civic.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ ՀԷՑ-ում պետության կողմից նշանակված ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանը։

ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց․

«Եթե Civic-ը գրել ա, ճիշտ կլինի, բայց երևի ինձ չեն ասում, որ տրամադրությունս չընկնի։ Էն անեկդոտի պես, որ մարդուն այնքան են ասում՝ մահացել ա, կարո՞ղ ա, մահացել եմ, չգիտեմ»,- Ղազինյանը հումորով պատասխանեց ազատման մասին տեղեկությանը։

«Ես այս սցենարն ի սկզբանե կանխատեսում էի։ Կարծում եմ՝ փորձ է արվում կոտրել ինչ որ դիմադրություն, որ տեսեք՝ Ղազինյանին բեզպրեդելով ազատեցինք, ձեզ ինչ կանենք, ոնց կանենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, թե «Ղազինյանը մնալու ձև չունի»։

«Չեմ բացառում, որ կարող է մի գործ կարեն, ինչ որ ձևով ինձ էլ տանեն։ Չեմ բացառում, չեմ վախենում, մինչև վերջ կանգնած եմ»,- հավելեց Ղազինյանը։

Դիտարկմանը, թե Պետորսյանն ասել է՝  ինչպե՞ս կարող է Սամվել Կարապետյանը կանխատեսել, որ էլեկտրաէներգիայի սակագինը 10 տարի չի թանկանալու, Ղազինյանն ասաց. «Նա մանիպուլացրեց, խոսեց-խոսեց, ասաց՝ կարող է այնպիսի տեխնոլոգիա հայտնաբերվի, որ իջնի։ Կարապետյանը չի ասել՝ չի իջնելու, հայտարարել է, որ չի բարձրանալու։ Չեմ ուզում Սամվել Կարապետյանի կարողությունն այս պահին կոնկրետ թվով ասել, բայց համարյա պետության բյուջեի չափ օրինական ֆինանսական միջոցներ ունեցող մարդուն ասում են՝ ինչպես կարող ես երաշխավորել, որ կբարձրանա, թե՝ ոչ»։

Հարցին՝ «իր գրպանի՞ց է նախատեսում», Ղազինյանն ասաց. «Իհարկե, ոնց որ եղել է։ Գոնե տաս տարի չի բարձրացել, չէ՞»։

Դ.Ղազինյանը նաև ասաց. «Չեմ բացառում, որ կարող է մի գործ կարեն, ինչ որ ձևով ինձ էլ տանեն։ Չեմ բացառում, չեմ վախենում, մինչև վերջ կանգնած եմ»։

Սոնա Գրիգորյան




Լրահոս