ԱՐԳԵԼԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Deutsche Welle-ի հաղորդմամբ` Գերմանիայի Լայպցիգի դաշնային վարչական դատարանը վճռեց, որ 18-ամյա մուսուլմանն իրավունք չունի Բեռլինի գիմնազիայի տարածքում բացեիբաց նամազ անել. ի դեպ, նա այնտեղ է սովորում: Դատարանը կարծում է, որ իսլամական կրոնի բացեիբաց դրսեւորումը կարող է խաթարել ուսումնական հաստատությունում տիրող խաղաղությունը: Երբ 2007թ. առաջին անգամ մուսուլման աշակերտը դպրոցի միջանցքում ծնկի էր իջել` աղոթք կատարելու, դպրոցի տնօրենն արգելել էր նրան: Դատարանը վճռեց, որ դպրոցը նրան պետք է հատկացնի հատուկ տարածք` աղոթքի համար, սակայն այս որոշումը բողոքարկվեց դատական վերին ատյանում, եւ նրան ընդհանրապես արգելեցին աղոթել դպրոցի տարածքում:




Լրահոս