Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գալյանն ու Թադևոսյանը ՔԿՀ-ի հարցերի հետ կապված «բախվել են». զարգացումներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmԼur.am-ի տեղեկությունների համաձայն երբեմնի ամենամտերիմ ընկերուհիներ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու ՔԿ ղեկավար Ծովինար Թադևոսյանը շատ լուրջ ընդհարում են ունեցել: Ըստ մեր աղբյուրների փոխանցմամբ նրանց հարաբերություններն այնքան լարված են, որ այս պահին քննարկվում է Թադևոսյանի պաշտոնանակության հարցը:

Ըստ մեր տեղեկությունների, երբ հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ են գնացել ՔԿՀ-ների ռազմավարական ծրագիրը ներկայացնելու` Թադևոսյանը կարճ ասած խայտառակել է Գալյանին: ՔԿ-ի ղեկավարին չի հաջողվել Փաշինյանի հարցերին պատասխանել, բավարարել նոր ծրագրով, Փաշինյանը շատ կոպիտ է խոսել, ավելին հայտարարել է, որ ծրագիրը տապալել են, գնան նոր ծրագիր մշակելու: Գալյանը հայտնվել է ամոթալի վիճակում:

Հիշեցնենք, ըստ պաշտոնական տեղեկատվության «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր, օրենսդիր և դատաիրավական համակարգի մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչները:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Քրեակատարողական համակարգի զարգացման առաջնահերթություններն ու ուղղությունները: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկների կարողությունների զարգացմանը, ծառայողների աշխատանքային կարողությունների ապահովմանն ու զարգացմանը, վերասոցիալականացման ծրագրերի ընդլայնմանը, ՔԿՀ-ների պահման պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի»:

Հանդիպումից հետո կարելի է ասել Գալյանն ու Թադևոսյանն իրար հետ չեն շփվում, դա ակնհայտ երևում է, երբ օրերես Սրբուհի Գալյանը և Ծովինար Թադևոսյանն այցելում են 8 ամսական փոքրիկին, որի մայրն դատարանի որոշմամբ կալանավորվել էր: Գալյանը ակնհայտ շատ արհամարհանքով բարևում է Թադևոսյանին ու ներս մտնում: Առաջիկայում սպասվում են զարգացումներ:

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս