Armenian text to speach

Բաստիան Շվայնշտայգերն ու Անա Իվանովիչը բաժանվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 2014 թվականի աշխարհի չեմպիոն Բաստիան Շվայնշտայգերը և աշխարհի նախկին առաջին ռակետ Անա Իվանովիչը բաժանվել են 9 տարվա ամուսնությունից հետո, հայտնել է թենիսիստուհու փաստաբանը։

Նա բաժանման պատճառ է նշել «անհաղթահարելի տարաձայնությունները» և հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալուց։

Bild-ն էլ հաղորդում է, որ զույգը շարունակում է փաստացի ամուսնացած մնալ՝ չնայած այն հանգամանքին, որ 40-ամյա Շվայնշտայգերն ու 37-ամյա Իվանովիչը համատեղ կյանք չեն վարում 2025 թվականի փետրվարից:

Անան ապրում է հայրենի Բելգրադում իր որդիների՝ Լուկայի, Լեոնի և Թեոյի հետ։ Շվայնշտայգերն ապրում է Մյունխենում։ Զույգն ամուսնացել էր 2016 թվականի հուլիսին։




Լրահոս