Արթուր Բաղդասարյանը դարձել է բրենդ. Ա. Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը որևէ ձևով ազդեցություն չի ունենալու Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Նույն տրյուկը 2006-ին արեց, 2008-ին սեղմեց իր խոսքերով ասած արժանապատիվ մեկնած ձեռքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը` մեկնաբանելով Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը:

Այժմ Արթուր Բաղդասարյանին հետաքրքրում է, թե ի՞նչ եղավ այդ արժանապատիվ մեկնած ձեռքը և այն կարծիքին է, որ ՕԵԿ-ը կամ փախչում է Սերժ Սարգսյանից, կամ նոր ծրագիր ունի. «Չեմ կարծում, որ այդ ծրագիրը կաշխատի, հիմա մեր ժողովուրդը գիտի ինչ է նշանակում ՕԵԿ: Արթուր Բաղդասարյանը դարձել է բրենդ` ոչ լավ իմաստով»:

Բանախոսն ասաց նաև, որ ՕԵԿ-ի ճողոպրելը կոալիցիայից նշանակում է փախչել պատասխանատվությունից: Սակայն Արթուր Բաղդասարյանը մոռանում է, որ ժողովուրդը հիշողություն ունի և նա տեղ չունի ժողովրդի մեջ:

Անուշ Ամիրբեկյան




Լրահոս