Twitter-ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը «սելֆի» (ինքնալուսանկար) է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Լուսանկարը տարածել է Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը՝ Twitter-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ Րաֆֆի Գրիգորյանը եւ իր թիմակիցները ղեկավարում են Թվիթերի կարեւորագույն ենթակառուցվածքները, ինչպիսիք են՝ տվյալների շտեմարանը, վեբ սպասարկիչները եւ ծրագրերի դարանները:
Ապրիլի 18-ին Րաֆֆին կանցկացնի դասախոսություն Ծրագրային մշակման կառավարման թեմայով՝ «Այն, ինչ կարեւոր է» խորագրով, որտեղ կներկայացնի Թվիթերում իր աշխատանքային փորձառությունը:
Րաֆֆին կվարի նաեւ առաջադեմ ծրագրավորման դասընթաց, որը բաց կլինի համալսարանի ուսանողների եւ ՏՏ ոլորտի մասնագետների համար, որի ընթացքում մասնակիցներին կծանոթացնի Թվիթերի API-ին, եւ միջին մակարդակի դասընթաց Թումո պատանիների համար գրագետ կոդավորման մեթոդների մասին: