Armenian text to speach

Բաց նամակ՝ Բրյուսովի համալսարանից․ ամենաթողությունը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեկանների նկատմամբ անհավասար մոտեցում Բրյուսովի համալսարանում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում իրավիճակն օրեցօր դառնում է ավելի մտահոգիչ: Վերջին շաբաթներին ակադեմիական միջավայրում բուռն քննարկումների առարկա է դարձել դեկանի պաշտոնակատար Լ. Սարգսյանի սկանդալային պահվածքը։ Վերջինս, առանց խղճի խայթի, ուսուցիչներին հրապարակավ անվանել է «թափթփուկ», բառ, որը ոչ միայն ստորացնում է տարիների վաստակ ունեցող մանկավարժներին, այլև բուհի պատիվը։ Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ Սարգսյանի վարքագիծը որևէ ձևով չկանխվեց, իսկ համալսարանի ղեկավարության լռությունը ընկալվեց որպես լռելյայն համաձայնություն նմանան ընդունելի բառապաշարի նկատմամբ։ Բրյուսովի համալսարանում կարծես ձևավորվել է վտանգավոր մի նորմ, ըստ որի՝ ղեկավարությանը մոտ կանգնած անձինք կարող են անպատիժ խաթարել ակադեմիական միջավայրը, նվաստացնել դասախոսներին և ոտնահարել նրանց արժանապատվությունը։

Այդ ամենին զուգահեռ, նույն համալսարանի մեկ այլ դեկան, որը երկար տարիներ վայելել է մեծ հարգանքև ճանաչվել իր նվիրվածությամբ ու արդար աշխատանքի շնորհիվ, հայտնվեց խիստ քննադատության ու ճնշումների թիրախում։ Պատճառը դարձավ ուսանողական խմբում արվածմի պարզ և անմեղ գրառում, որը ոչ մի վիրավորանք կամ վնաս չէր պարունակում, այլ միայն հիշեցնում էր ուսանողներին պետական քննությունների ժամանակ ջուր և սուրճ բերելու մասին՝ հարմարավետ և ջերմ մթնոլորտ ստեղծելու համար։

Սակայն ի՞նչ արձանագրվեց. նա, ով կոպտորեն վիրավորեց մանկավարժական կազմին, մնացանպատիժ, մինչդեռ մյուս դեկանի կողմից ուսանողներին կատարած փոքրիկ հուշումը դիտարկվեց որպես հնարավոր կոռուպցիոն ռիսկ։

Այս անհավասար մոտեցումը լրջորեն վնասում է Բրյուսովի համալսարանի հեղինակությանը և ակնհայտորեն ցույց է տալիս, որ ղեկավարությունը գործում է երկակի չափանիշներով։ Հասարակությունը, բուհի ուսանողներն ու դասախոսները բնական հարց են բարձրացնում․ովքե՞ր են այսօր պաշտպանված Բրյուսովում, և ի՞նչ է սպասվում նրանց, ովքեր պարզապես իրենց աշխատանքն ազնիվ են կատարում։

Սոնա Գրիգորյան 




Լրահոս