Դատավոր Գիվի Հովհաննիսյանը, որը այժմ Հակակոռուպցիոն կոմիտեում քնում է մի շարք նախկին պաշտոնյաների մասով քրեկան գործերը, անձամբ դիմել է դատարան, այսպես ասած հասել է դատարանի դռները: Մասնավորապես Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՀՀ վարաչական դատարան և պահանջում է, որ դատարանը Կադաստր կոմիտեին պատրավորեցնի Երևան, Զ. ԱՆդրանիկի փողոց, 117 շենք, 2 ավտոտնակ հասցեում գտնվող 01-007-0408-0341 կադատրային ծածկագրով, 0.00354 հա հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարելուն պարտավորեցնել: ասել է թե մեքենայի կայանատեղի խնդիր կա , որը կադաստրի կոմիտեն չի սեփականաշնորհում ու բանը հասել է դատարանին:
Նշենք, որ Դատավոր Գիվի Հովհաննիսյանի հայրն ու եղբայրն անցել են 2008-ի մարտի 1-ի գործով.2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, ատավորի հայրն ու եղբայրը հետապնդման են ենթարկվել Մարտի 1-ի իրադարձությունների գործով: Դատավորի հայրը՝ 2008-ին պաշտոնաթող գնդապետ Համլետ Հարությունյանը նախագահական ընտրությունների ժամանակ եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Լոռու նախընտրական շտաբի համակարգողը։ Որդին՝ Գագիկ Հովհաննիսյանն էլ եղել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ։ Մարտի 1-ի իրադարձությունների գործերով Գագիկ Հովհաննիսյանը դատապարտվել է, իսկ հայրը՝ Համլետ Հովհաննիսյանը, որին մեղադրում էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, տևական ժամանակ եղել է ընդհատակում, ապա այն բանից հետո, երբ որդու նկատմամբ համաներում է կիրառվել, ընդհատակից դուրս է եկել և ներկայացել իրավապահներին։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





















































































