Armenian text to speach

ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է կազմակերպության տեղեկատվական ռեսուրսներին անօրինական մուտք գործելու փորձերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է կազմակերպության գործունեությանը միջամտելու փորձերի աճի մասին՝ դրա տեղեկատվական ռեսուրսներին չարտոնված մուտք գործելու միջոցով։

«Ձեռնարկվում են տեղեկատվության պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ: Այս հանգամանքի կապակցությամբ մենք ուշադրություն ենք հրավիրում ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ ստուգված պաշտոնական տեղեկատվության օգտագործման անհրաժեշտության վրա», – ասվում է հայտարարության մեջ:

Կան նաև հաղորդագրություններ քարտուղարության աշխատակիցների անձնական տվյալները գողանալու փորձերի մասին՝ «սադրանքներ և խարդախ գործողություններ կատարելու նպատակով»։

ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։




Լրահոս