Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ իշխանությունները բռնի տեղահանված արցախցիներին փաստի առաջ են կանգնեցրել. վերցնե՞լ ՀՀ անձնագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վերջին տվյալների համաձայն՝ 12 845 բռնի տեղահանված արցախցի դիմել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Արցախի Հանրապետության անձնագրից, 070 կոդից հրաժարվելու միակ ու հիմնականում պատճառն առայժմ շարունակվում է մնալ ՀՀ կառավարության կողմից բռնի տեղահանված արցախցիներին առաջարկվող բնակարանային ծրագրից օգտվելու հանգամանքը: Մեզ հետ զրույցում սա փաստում է նաև Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Ի՞նչ առավելություն է տալիս բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ՀՀ քաղաքացիություն ունենալը և ինչի՞ց է զրկում Արցախի Հանարապետության անձնագիրը, 070 կոդը՝ Արտակ Բեգլարյանը նշեց, որ, իհարկե, ՀՀ անձնագիրը տալիս է մի շարք առավելություններ՝ պետական համակարգում աշխատանքի ընդունվելու, հողամաս ձեռքբերելու, ընտրությանը մասնակցելու և այլն: Այս առավելություններին զուգահեռ՝ արցախցիներից շատ քչերն են տրամադրված դառնալու ՀՀ քաղաքացի, ինչպես Արցախի նախկին պետնախարարն է նշում, այս հանգամանքը պայմանավորված է հիմնականում նրանով, որ բռնի տեղահանված արցախցիներն ունեն մտավախություններ, որ կկորցնեն պատմական հայրենիք վերդառնալու իրենց իրավունքը:

Հիշեցնենք, որ 2023 թվականի Արցախի հայաթափումից հետո բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող սոցիալական աջակցություններն այլևս դադարեցված են: Ծրագրերը շարունակելու համար արցախհայության պայքարի բոլոր ջանքերն ապարդյուն եղան, ՀՀ կաառվարությունն իրենց որոշումից ետ քայլ չարեց՝ այս կերպ ստիպելով բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հրաժարվել Արցախի Հանրապետության քաղաքացիությունից, 070 կոդից և ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ օգտվելու ՀՀ կառավարության կողմից առաջարկվող բնակարանային ծրագրից:

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս