Armenian text to speach

Մերցը հույս ունի, որ Պուտին-Թրամփ հանդիպումը կհանգեցնի Ուկրաինայի հարցում առաջընթացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հույս ունի, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպման ժամանակ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կգրանցվի։

Նա հիշեցրել է, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է արդեն երեքուկես տարի։ «Ժամանակն է վերջ դնել դրան», – ընդգծել է Գերմանիայի կանցլերը։

Նա հույս է հայտնել, որ հանդիպման ժամանակ կարող է հրադադարի վերաբերյալ որոշում կայացվել։ «Եվ սա վաղուց էր սպասվում։ Սա դիվանագիտական նախաձեռնություն է։ Մեզ անընդհատ կոչ են անում ոչ միայն զենք մատակարարել, այլև դիվանագիտական նախաձեռնություններ ներկայացնել», – ասել է Մերցը։

«Եվրոպացիները չեն ցանկանում և չպետք է հանդիսատես լինեն, երբ խոսքը վերաբերում է Եվրոպայի ապագայի համար ամենակարևոր ռազմավարական հարցին։ Եվ այդ պատճառով մենք հույս ունենք դրա համար։ Մենք աշխատում ենք դրա վրա», – շարունակել է նա։




Լրահոս