Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 10-ին ժամը 22։54-ին ահազանգ է ստացվել, որ Նորակերտ գյուղի Այգեգործների փողոցում այրվում է տուն։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:26-ին, մարվել՝ օգոստոսի 11-ին, ժամը 00:20-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, այրվել են տան տանիքը (մոտ 120 քմ)՝ մասամբ (7 քմ), լոգարանի առաստաղը (3 քմ), կից խոհանոցի տանիքը՝ մասամբ (1 քմ) և գույքը, տանը կից վարսահարդարման սրահի տանիքը (7 քմ) և գույքը՝ մասամբ, ամառային խոհանոցի տանիքը (5 քմ), գույքը և 7 արևային վահանակ՝ մասամբ:





























