Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, կիրակի օրը տեսակապի միջոցով կանցկացնի «կամավորների կոալիցիայի» ևս մեկ հանդիպում, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Ավելի վաղ Մակրոնն ինքը հայտարարել էր կոալիցիայի առաջիկա հանդիպման մասին Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո՝ առանց ամսաթիվը նշելու։
«Մակրոնը, Սթարմերը և Մերցը կիրակի օրը տեսակապի միջոցով կհավաքեն «կամավորների կոալիցիայի» երկրներին», – ասվում է հոդվածում։
Գործակալության տվյալներով՝ հանդիպումը կսկսվի Մոսկվայի ժամանակով 16:00-ին։





























