Մենք բարոյական իրավունք ունե՞նք հարյուր տարի առաջ զոհերի հիշատակը չհիշելու. Ֆրանսիայի և Սերբիայի նախագահները՝ Ծիծեռնակաբերդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծիծեռնակաբերդի բարձունքում այսօր ելույթ ունեցան նաև Սերբիայի և Ֆրանսիայի նախագահները: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր ելույթում նշել է.

«1915թ. թուրքական դժոխային մեքենան գործարկվեց, զանգվածային սպանություններ, տեղահանումներ եղան։ 1915-ի մայիսից Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հրապարակեցին համատեղ հայտարարություն՝ դատապարտելով հայ ժողովրդի դեմ կատարվածը: Մազապուրծ եղած հայերը փնտրում էին նոր հայրենիք եւ այդ նոր հայրենիքը պաշտպանեցին մեծ քաջությամբ նացիզմի դեմ պայքարում»։

Իսկ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հայտարարեց, որ Մեծ պատերազմում սերբերի կորուստը 1.4 մլն է եղել, որն ընդհանուր բնակչության մոտ 28 տոկոսն է: «Այս թվերով մենք չենք պարծենում, բնավ: Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինը վիճակն անվանեց կտոր-կտոր տեղի ունեցող համաշխարհային պատերազմ, երբ մարդիկ մաս-մաս զրկվում են ունեցվածքից ու կյանքից: Հարց է ծագում՝ արդյոք մենք բարոյական իրավունք ունե՞նք հարյուր տարի առաջ զոհերի հիշատակը չհիշելու: Անցյալի բեռը չճանաչված թողնելու դեպքում չենք հարգի զոհերի կոլեկտիվ հիշատակը: Պատմական ճշմարտության նենգափոխումը բացասաբար է ազդում իրազեկման մակարդակի վրա»,- նշել է նա:




Լրահոս