Armenian text to speach

Ղազախստանի նախագահը Պուտինին շնորհավորել է Թրամփի հետ հանդիպման արդյունքների կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կայացել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Տոկաևի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ Ղազախստանի նախագահը շնորհավորել է ռուս գործընկերոջը Անքորիջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքների կապակցությամբ։

«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ալյասկայի գագաթնաժողովը համարում է բեկումնային իրադարձություն՝ Ռուսաստանի միջազգային դիրքերի ամրապնդման և համաշխարհային բեմում փոխըմբռնման տեսանկյունից։

Նա նաև նշել է այցի հմուտ կազմակերպումը, ինչը ներկայիս լարված իրավիճակում մեծ քաղաքական նշանակություն ունի։

Վլադիմիր Պուտինն իր հերթին զրուցակցին տեղեկացրել է Ալյասկայում կայացած բանակցությունների որոշ կոնկրետ ասպեկտների մասին։




Լրահոս