Armenian text to speach

ՀԷՑ-ի «խափանումները» վերացնելու մասին հայտարարած ՔՊ-ն էլի խաբեց. Զովունիում լույս չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օգոստոսի 16-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը նախօրեին հայտարարեց, որ ժամը 09:30-ից սկսած ՀՀ որևէ բնակավայրում էլեկտրաէներգիայի խափանումներ չեն եղել։

Սակայն Զովունի համայնքի բնակիչները ArmLur.am-ի քիչ առաջ ահազանգեցին, որ արդեն շուրջ 6.5 ժամ գյուղում լույս չկա։

Հիշեցնենք՝ ՀԷՑ-ը մասնավոր բիզնես է, պատկանում է խոշոր բարերար Սամվել Կարապետյանին, ով այսօր կալանքի տակ է և հետապնդվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից:

Այսինքն՝ մասնավոր ընկերության ղեկավարումը իրականում գտնվում է պետության կառավարման տակ, որտեղից հայտարարում են, թե այլևս խափանում չկա, բայց մարդիկ մնում են մթության մեջ: Ահա ապագան, որ եկել է:




Լրահոս