Armenian text to speach

Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի:

Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին:

Փաշինյանը նկատեց՝ Հայաստան–Իրան ներկայիս ամուր և փոխվստահելի գործընկերության հիմքում ընկած է երկու երկրների ժողովուրդների ամուր բարեկամությունը, որը պատվով է անցել ժամանակի փորձությունը և ինչ-որ առումով նաև փոխկապակցել երկու ժողովուրդների պատմական ուղին:

«Մենք երկուստեք համաձայնեցինք, որ հասունացել է ժամանակը՝ աշխատանքներ իրականացնել՝ մեր երկրների հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի»,-ասաց վարչապետը:




Լրահոս