Քննարկվել են հայ-իրանական համատեղ հրատարակչական և վերապատրաստման ծրագրերի հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻԻՀ Մատենադարանի պատվիրակության այցը նշանավորվել է նաև Իրանի առաջատար հրատարակչական կենտրոնների ղեկավարների հետ հանդիպմամբ: Այս մասին տեղեկանում ենք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Ֆեյսբուքի էջից:

Արդյունավետ քննարկում է տեղի ունեցել «Մաշխ» հրատարակչության հետ, որի ծրագրերում առաջնահերթություն է նաև հայ մշակույթի հանրահռչակումը Իրանում:

Իրանագիտական հիմնադրամի ղեկավարության հետ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել մասնագետների վերապատրաստման, համատեղ գիտաժողովներ և ցուցադրություններ կազմակերպելու ուղղությամբ:




Լրահոս