Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի և ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա ընթացքին, տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:

Կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում` Արթուր Բաղդասարյանը նշեց, որ կարևորում է բանակցային գործընթացը, ինչը նպաստելու է տարածաշրջանում լարվածության թուլացմանը:

Ազգային անվտանգության խորհուրդ 




Լրահոս