Armenian text to speach

Սալահը՝ Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Եգիպտացին առաջին ֆուտբոլիստն է, ով այս մրցանակը նվաճել է 3 անգամ (2017/18, 2021/22):

«Ես եկել եմ այստեղ Եգիպտոսից ու պատմություն եմ գրել ամենաբարձր մակարդակում։ Դա ապշեցուցիչ է: Ես շատ հպարտ եմ իմ հաջողություններով»,- ասել է 33-ամյա հարձակվողը։

Նախորդ մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Մորգան Ռոջերսը։




Լրահոս