Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԷՑ-ի պետականացումը ՀՀ բյուջեի վրա «կնստի» 3 մլն 250 հազար ԱՄՆ դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Արբիտրաժային դատարանով մի վախեցրեք մեզ»,- այսպես էր արձագանքում Նիկոլ Փաշինյանն այն հարցին, թե  որքան «կնստի»պետբյուջեի վրա ՀԷՑ-ի պետականացումը։

Գործարար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հաղորդագրություն էր տարածել, որ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունը զգալով վտանգը արագ միջոցներ է կիրառել և փաստաբանական թիմ է վարձել։

Հարցի պատասխանը չուշացավ և ահա այսօր գործադիրը՝ օգոստոսի 21-ի նիստում հավանություն տվեց ամերիկյան փաստաբանական «Arnold & Porter» ընկերությանը 3 մլն 250 հազար դոլար տրամադրելու որոշմանը։ Ընկերությունը պետք է պաշտպանի Հայաստանի Հանրապետության շահերը Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում։

Որոշվել է 2025 թվականի ընթացքում մատուցվող փաստաբանական և իրավաբանական ծառայությունների գնման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2025 թվականին հատկացնել 1,093,750.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2025թ․ պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։

Փաշինյանի կողմից ստացել էինք խուսափողական պատասխան, ինչպիսին կառավարության պատասխանն էր Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդին։

Ահա թե ՀԷՑ-իշխանություն մենամարտի արդյունքում, որքան «նստեց» ՀԷՑ-ի պետականացումը ՀՀ «հպարտ հարկատուի» գրպանի միջոցներից կուտակվող պետական բյուջեի վրա։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս