Armenian text to speach

Պատմության այս օրը․ օգոստոսի 26

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օգոստոսի 26․ պատմական դեպքեր

1382՝ մոնղոլների Թոխթամիշ (ռուս.) խանը զավթում է Մոսկվան
1847 – Միացյալ Նահանգներից եկած ներգաղթյալները հիմնում են սևամորթ աֆրիկացիների առաջին անկախ Լիբերիա պետությունը
1883 – Ճավա և Սումատրա կղզիներում Կրակատաու հրաբխից առաջացած ցունամիի զոհ է դառնում 36 հազ. մարդ
1926՝ բացվում է Արզնիի առողջարանը
1944 – Շառլ դը Գոլը մտնում է Փարիզ
1977 – Քվեբեքի Ազգային Ժողովն ընդունում է «Ֆրանսերենի խարտիան» (անգլ.)
1978՝ «Սոյուզ 31» տիեզերանավով թռչելով, Զիգմունդ Յենը Sigmund Jähn դառնում է առաջին գերմանացի տիեզերագնացը
2008 – Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչող հրամանագիր

Օգոստոսի 26․ պատմական ծնունդներ

1743 – Անտուան Լորան Լավուազիե (ֆրանսերեն անունը՝ Antoine-Laurent de Lavoisier, Ֆրանսիական հեղափոխությունից հետո՝ Antoine Lavoisier) ազնվական ծագումով ֆրանսիացի քիմիկոս
1789 – Աբբաս-Միրզա, իրանցի պետական և ռազմական գործիչ, եղել է Ատրպատականի նահանգապետ
1805 – Մոդեստ Բոգդանովիչ, ռուսական ռազմական պատմաբան,գեներալ-լեյտենանտ
1880 – Գիյոմ Ապոլիներ Guillaume Apollinaire լեհական ծագումով ֆրանսիացի բանաստեղծ, գրող և թատերագիր
1914 – Խուլիո Կորտասար Julio Cortázar արգենտինացի գրող
1925 – Գուրգեն Առաքելյան, արձակագիր
1926 – Անահիտ Ցիցիկյան վիրտուոզ ջութակահարուհի
1935 – Ալբերտ Յավուրյան, կինոօպերատոր
1936 – Ժան Հակոբյան, կենսատեխնոլոգ
1938 – Միքայել Հովհաննիսյան, նկարիչ
1944 – Պատրիկ Դևեջյան, ֆրանսիացի ականավոր քաղաքական գործիչ
1945 – Ռուբեն Աղուզումցյան, հոգեբան
1949 – Լեոն Ռեդբոուն (անգլ.) (Ծնված՝ Տիգրան Կոպալեան Dikran Gobalian) ամերիկացի բլյուզ և ջազ նվագող և երգիչ
1964 – Մեհրիբան Ալիևա Mehriban Arif qızı Əliyeva ադրբեջանցի հասարակական և քաղաքական գործիչ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը
1975 – Հայկ Դեմոյան, պատմաբան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն
1976՝
(Ստեփանակերտում) Ալեքսանդր Աբրահամյան Արցախի պաշտպանության բանակի (ԱՊԲ) հրամանատար (մ. 2008 թ.)
Զեմֆիրա Րամազանովա Земфира թաթարական ծագումով ռուսաստանցի րոք երգչուհի
1977 – Հրաչյա Պետրոսյանց, ռազմական փորձագետ, Արցախի պատերազմի մասնակից
1979 – Հակոբ Պապիկյան (հայտնի է նաև որպես Ժակ) հեռուստահաղորդավար
1980 – Քրիս Փայն Chris Pine ամերիկացի դերասան
1986 – Վահե Մեհրաբյան, ֆուտբոլիստ
1989 – Ջեյմս Հարդեն James Harden ամերիկացի բասկետբոլիստ

Օգոստոսի 26․ պատմական մահեր

1342 – Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Դ
1666 – հոլանդացի նկարիչ Ֆրանս Հալս
1850 – Ֆրանսիայի թագավոր Լուի Ֆիլիպ I
1892 – հայ գրող Ռափայել Պատկանյան
1910 – ամերիկացի փիլիսոփա և հոգեբան Վիլյամ Ջեյմս
1915 – Հայերի ցեղասպանության ժամանակ սպանված մտավորականներ՝
բանաստեղծ և գրական հասարակական գործիչ Դանիել Վարուժան
բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակ
1945 – հրեական ծագումով ավստրիացի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆել, գրել է «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը
1961 – Անդրեյ Բաղդասարով, հայ թերապևտ, արյունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ
1977 – հայ խորհրդային միջատաբան Գեդեոն Մարջանյան
Արցախի պատերազմում զոհված մարտիկներ՝
1994 – Գագիկ Անդրյան
2006 – Սիլվա Կապուտիկյան, հայ գրող ու բանաստեղծուհի, հասարակական գործիչ

 




Լրահոս