Armenian text to speach

Ո՞վ կդառնա ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ. նոր թեկնածու կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ պատգամավոր, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանին «ուղարկում» են գործադիր մարմին:

Նիկոլ Փաշինյանը որոշել է Թորոսյանին նշանակել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, քանի որ նախարար Նարեկ Մկրտչյանը մեկնում է ԱՄՆ: Վերջինս էլ պետք է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվի:

Բանն այն է, որ այս նշանակումից հետո ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնում, իսկ ՔՊ-ում թեժ քննարկվում է, թե ով է զբաղեցնելու այդ պաշտոնը:

Armlur.am-ի տեղեկություններով` այս պահին դեռևս անորոշ վիճակ է այդ հարցում: Հստակ է մի բան, որ հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա հանձնաժողովի փոխնախագահ Հռիփսիմե Հունանյանը, մինչև նոր թեկնածուներ կառաջադրվեն:

Բանն այն է, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հեռանալով էլ նոր պատգամավոր պետք է խորհրդարան գա, որը մասնագիտությամբ ատամնաբույժ է ու հնարավոր է նա ևս առաջադրվի հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Հավելենք, որ նոր պատգամավորը ՔՊ-ական Վանիկ Օհանյանն է լինելու, ով 2020 թվականի դեկտեմբերի 17-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Օհանյանը 2019 թվականին  եղել է «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի տնօրեն, իսկ ահա դրանից առաջ 2017 թվականին հիմնադրել է «Օհանյան կլինիկա» ՍՊԸ-ն։

Նշենք, որ Արեն Մկրտչյանն էլ առաջիկայում պետք է նշանակվի Լոռու մարզպետ:

Թե ո՞վ կլինի ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պարզ կդառնա սեպտեմբերին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի ժամանակ, երբ ՔՊ-ականները կառաջադրեն իրենց թեկնածությունը, այն կքննարկվի ՔՊ խմբակցության նիստի ժամանակ, որից հետո խորհրդարանականները կընտրեն նոր նախագահին:

Սոնա Գրիգորյան




Լրահոս