Քիչ առաջ «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրենքի բացահայտ խախտմամբ տնօրենի մրցույթ է անցկացնում նախարարությունում:
«ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր ժողովրդավարության ամենաբարձր նիշն է գրանցվել։ Այս պահին ընթանում է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի մրցույթը, որին դիտորդներին արգելել են հետևել մրցույթին, նստեցրել են մեկ այլ սենյակում և անհաջող, ընդհատվող Zoom կապով առաջարկել են նայել։ Սա կոպտագույն խախտում է, քանի որ նման ընթացակարգ ՀՀ կառավարության 2022 թվականի 129 – Ն որոշմամբ նախատեսված չէ։ ՀՀ վերահսկողական ծառայություն
կամ սաստեք այս բեսպրեդելը, կամ հայտարարեք, որ այլևս օրենքի գերակայություն Հայաստանում չկա, կան միայն իշխանական շահեր»,-նշել է Պողոսյանը:
Armlur.am-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանին պարզելու, թե ինչու է նման իրավիճակ. «Դիտորդների որևէ իրավունք չի սահմանափակվել. նրանք մրցութային գործընթացին հետևում են առցանց ռեժիմով` և´տեսնում են , և ´լսում են: Թող քննության ընթացքի ցանկացած մտահոգող բան արձանագրեն, եզակացությամբ հանձնեն կամ բարձրաձայնեն, մենք միայն ողջունում ենք»,-հայտարարեց խոսնակը:
Սոնա Գրիգորյան

























































































