Armenian text to speach

«Կասկադ Էներգո»-ին փոխանցված մի քանի միլիարդ դրամի կանխավճարի դիմաց ՀԷՑ-ը դեռ չի ստացել ոչ սարքավորում, ոչ ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ ռուսաստանյան «Կասկադ Էներգո» ընկերության մատակարարած էլեկտրոնային հաշվիչների ձեռքբերման և սպասարկման գործընթացներում արձանագրվել են լուրջ խնդիրներ։

Պետրոսյանի խոսքով՝ ընկերության կողմից մատակարարված սարքավորումների և ծառայությունների համար բացակայում են պարտադիր հանձնման-ընդունման ակտերը, վճարահաշվարկային ու այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Բացի այդ, «Կասկադ Էներգո»-ին փոխանցված մի քանի միլիարդ դրամի կանխավճարների դիմաց դեռևս որևէ սարքավորում կամ ծառայություն չի մատակարարվել։

Ներկայումս ՀԷՑ-ի ցանցին միացված է շուրջ 707 հազար հաշվիչ, սակայն դրանց ծրագրային ապահովման և սպասարկման ոլորտում ի հայտ են եկել տարաբնույթ խափանումներ։

Պետրոսյանը նաև նշել է, որ այսուհետ ՀԷՑ-ը կդադարեցնի հաշվիչների գնումը բացառապես «Կասկադ Էներգո»-ից․ անհրաժեշտ սարքավորումները ձեռք կբերվեն միայն թափանցիկ մրցութային գործընթացներով։

Այս նպատակով ՀԷՑ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մինչև սեպտեմբերի 30-ը պետք է մանրամասն գույքագրի կողմերի միջև առկա ֆինանսական և իրավական պարտավորությունները, լրացնի բացակայող փաստաթղթերը և կատարի փոխադարձ հաշվարկներ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ապահովել արդեն տեղադրված հաշվիչների անխափան աշխատանքը և միջոցներ ձեռնարկել չտեղադրված խմբաքանակների միացման ուղղությամբ։




Լրահոս