Armenian text to speach

Իսրայելը հայտարարել է Գազայում պաղեստինցի առաջնորդի ոչնչացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել է, որ Գազայի հատվածում ոչնչացրել են «Իսլամական պետության» բարձրաստիճան ահաբեկչի։ «IDF-ն ոչնչացրել է Գազայի հատվածում ԻՊ ահաբեկչական կազմակերպության պաղեստինյան բջջի ղեկավար Մոհամմեդ Աբդ ալ-Ազիզ Աբու Զուբեյդային Բուրեյջ շրջանում (պաղեստինցի փախստականների ճամբար Գազայի հատվածի կենտրոնում)», – ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Իսրայելի բանակի՝ «Աբու Զուբեյդան բարձր պաշտոն էր զբաղեցնում Գազայի հատվածում ԻՊ ահաբեկչական կազմակերպությունում» և «պատասխանատու էր Հրեաստանում և Սամարիայում (Իսրայելի կողմից Արևմտյան ափի անվանումը ) ԻՊ ահաբեկչական կազմակերպության քաղաքականության մշակման, գործունեության պլանավորման և վերահսկողության համար»։




Լրահոս