Կրակոցներ՝ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից կրակված 4 պարկուճներ, արնանման հետքեր․վիրավորը հիվանդանոցում քիչ առաջ մահացել է։
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն իրավապահները օպերատիվ տվյալներ ունեն,որ կրակոց արձակողները «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Նկատենք,որ կրակոցները հնչել են զբոսայգում, որտեղ եղել են քաղաքացիներ, ովքեր ամռան վերջին օրն էին վայելում։
shamshyan.com-ն էլ հայտնում է, որ դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով քրեական և համայնքային ոստիկանները պարզել են մահացածի և ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։
Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարկում։
Մանրամասները՝ տեսանյութում․





























