Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թոռնիկների և փեսայի ավտովթարի դեպքով հարուցվեց քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։ Նշանակվել են դատաավտոտեխնիկական, դատաբժշկական փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն։

Երեկ հայտնել էինք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Դիլիջանում վթարի են ենթարկվել ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռները։

Օգոստոսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելի հարևանությամբ, դեպի Դիլիջան ընթացող հատվածում, ճակատ-ճակատի բախվել են «Toyota Land Cruiser» և «Hyundai X35» մակնիշի ավտոմեքենաները։

«Toyota Land Cruiser»-ի մեջ եղել են վարորդ Կ. Սեդրակյանը, Լիլիթ Գագիկի Ջհանգիրյանը, Ա. Սեդրակյանը, Կ. Սեդրակյանը և Տ. Սեդրակյանը, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերջիններս ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռներն են։

Երեկ shamshyan.com-ը հայտնել էր, որ խոշոր ավտովթար է եղել Դիլիջանում․ ճակատ-ճակատի բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Hyundai X35»-ը։ Վթարի հետևանքով տասը վիրավորներից չորսը երեխաներ են։ Օպերատիվ են գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները, փրկարարներն ու պարեկները։

Քնար Մանուկյան

Մանրամասնեը՝ տեսանյութում․




Լրահոս