Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1100-ը, ավելի քան 3200-ը վիրավորվել են, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Աֆղանստանի Կարմիր մահիկին։
«Զոհվել է առնվազն 1124 մարդ, ևս 3251-ը վիրավորվել է», – հաղորդել է հեռուստաալիքը։
Կիրակի օրը Աֆղանստանում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով երկրաշարժ։ Տարերքի հիմնական հարվածը զգացվել է Պակիստանի հետ սահմանակից նահանգներում, սակայն ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Քաբուլում։























































































