Վերջերս Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժեց «Հին Էրիվան» ռեստորանի Հյուսիսային պողոտայի մասնաճյուղը, որը ապօրինի կառույց էր համարվում։ Ռեստորանի սեփականատերը դժգոհեց թե մեղավորը նախկիններն են, ներկաներն իրեն աջակցում են, սակայն իշխանությանը թիրախավորող իր ֆեյսբուքյան հրապարակումն անգամ հենց իր մոտ զարմանք է առաջացրել։
ArmLur.am-ի հետ զրույցում «Հին Էրիվան հոլդինգի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը հայտնել էր, որ նախկիններն են քանդում իր շենքը։
Տեր-Առաքելյանը օրերս բաց նամակով դիմել էր Նիկոլ Փաշինյանին և Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և արտահայտել էր իր բողոքը։
«Այսօր մամուլում կարդացի, որ «Սանտաֆե» սրճարանի քր. գործով քաղաքապետարանի նախկին պաշտոնյա է ձերբակալված,միտումնավոր համայնքային հողը քաղաքապետարանի հաշվեկշռին ձևակերպելուց խուսսփելու համար: Փաստորեն օրենքի ընտրովի կիրառում է կատարվում Հայաստանում և դա կատրվում է դատախազության ձեռքով»,- գրել էր «Հին Էրիվան հոլդինգի» սեփականատերը։
Հետքրքիրն այն է, որ գրելուց հետո Տեր-Առաքելյանն ինքն իր հրապարակմանն արձագանքել էր «զարմանքի» սմայլիկով։ Սա դիտմամբ է, թե պատահմամբ դժվար է ասել, սակայն ակնհայտն այն է, որ Մանվել Տեր-Առաքելյանն էլ չի կողմնորոշվում որն է ճշմարիտը;






























