Armenian text to speach

Արմավիրի մարզպետ կնշանակվի նախկին ՀՀԿ-ական Վահրամ Խաչատրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը վաղը սպասվող կառավարության նիստի օրակարգից տեղեկանում է, որ վարչապետի որոշմամբ Արմավորի մարզպետ է նշանակվել Վահրամ Խաչատրյանը։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Վահրամ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,- ասված է որոշման մեջ։

Ինչպես ArmLur.am-ը նախկինում գրել էր՝ Խաչատրյանը ՔՊ ցուցակը գլավորել է իշխանափոխությունից հետո։ Նա նախկինում «թռիչքային» կարիերա ունեցող նախկին հանրապետական էր, այժմ ակտիվ և երդվյալ ՔՊ-ական է։ Նա մարզի Նորապատ համայնքի ղեկավարն էր: Այդ պաշտոնում ընտրվել էր 2016թ.-ին: 2018թ. իշխանափոխության օրերին հայտարարեց, թե դադարեցնում է ՀՀԿ-ին անդամակցությունը և միանում է ժողովրդին, այսինքն Նիկոլ Փաշինյանին։

 




Լրահոս