Armenian text to speach

Հակակոռուպցիոն կոմիտեն Արմավիրի մարզում գործընթաց է սկսել. Կան ձերբակալվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հակակոռուպցիոն կոմիտեն գործողություններ է անում Մեծամորի թիվ2 մանկապարտեզում, կան ձերբակալվածներ։ Տեղեկությունը պարզելու նպատակով դիմեցինք Հակակոռուպցիոն կոմիտեին, որտեղից ի պատասխան ArmLur.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններ, որոնք մանկապարտեզում իրականացրել են շինարարական աշխատանքներ, ինչի արդյունքում հայտնաբերվել են կեղծիքներ և չարաշահումներ։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնողկերությունների տնօրենները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև կեղծիք կատարելու մեջ։ Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք, մյուսի նկատմամբ՝ գրավ և տնային կալանք։

Քնար Մանուկյան




Լրահոս