Շիրակ Թորոսյան. Ջավախքում այս տարի առաջընթաց չի գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011-ի ընթացքում Ջավախքում ազգային քաղաքական տեսանկյունից ձեռքբերումներ չեն գրանցվել,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց “Ջավախք” հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: “Չնայած Հայաստանի և Վրաստանի կրթության նախարարները պայմանավորվեցին, որ Ջավախքի դպրոցներում վերականգնվեն հայոց լեզվի կրճատված դասաժամերը, սակայն հետագայում հայտարարեցին, որ կրթական քաղաքականությունը և դասաժամերի քանակը որոշում են իրենք և չեն պատրաստվում վերականգնել դրանք”,-ասաց Շիրակ Թորոսյանը:Թորոսյանը Ջավախքի այս տարվա ձեռքբերումը համարեց Ջավախքի մայրուղու կառուցումը և Հայաստանի ու Վրաստանի նախագահների վերջին պաշտանական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:




Լրահոս