Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց, դեսպան Սերդար Քըլըչը սոցիալական ցանցերում գրառում է կատարել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ իր հանդիպման մասին։
«Շնորհակալություն ջերմ ընդունելության համար։ Ուրախ եմ կրկին հանդիպելու համար»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան։























































































