Ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը վթարի է ենթարկվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ի առավոտյան, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, իրար են բախվել 2 Մերսեդեսե և  ԲՄՎ մակնիշի ավտոմեքենաները:Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն Մերսեդես մակնիշի 09 ՕԼ 743 համարանիշի ավտոմեքենան վարելիս է եղել Ստանիլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարից հետո  Ա. Գրիգորյանը իրեն վատ էր զգում և վթարի վայր ժամանած հարազատները մեկ այլ ավտոմեքնայով նրան տեղափոխեցին տուն: 




Լրահոս