Armenian text to speach

ՍԴ-ն վարույթ ընդունեց ՀԷՑ-ին առնչվող ընդդիմադիրների դիմումը. «Ազատություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ահմանադրական դատարանն ավելի քան երկու ամսվա լռությունից հետո այսօր ի վերջո վարույթ ընդունեց ընդդիմադիրների դիմումը, որը վիճարկում է ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ կարգով ընդունված օրենքների սահմանադրականությունը: Ըստ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, դիմումն ընդունվել է թե՛ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի, թե՛ դատարանի աշխատակարգի կետերի խախտմամբ. ըստ օրենքի, Բարձր դատարանը 30-օրյա ժամկետում պետք է որոշեր՝ դիմումը վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ: Որոշումը դեռ չի հրապարակվել, Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը «Ազատությանը» միայն կարճ փոխանցեց՝ իրենք օրենք չեն խախտել: Այս մասին գրում է «Ազատությունը»։

««Ոչ մի ժամկետ չի խախտվել, բոլորը օրինական, օրենքով, Սահմանադրական դատարանի մասին օրենսդրության տառին համահունչ, նորմերին համահունչ, էդ դիմումի քննարկումը ընթացել է և էսօր քննության է ընդունվել: Մեր կայքում կդնենք՝ կնայեք», – ասաց Սաֆարյանը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքների սահմանադրականության հարցով պատգամավորների դիմումը Բարձր դատարան է մուտք արվել հուլիսի 11-ին: 30-օրյա ժամկետը լրանալուց հետո՝ օգոստոսի 22-ին, Արծվիկ Մինասյանը գրություն է ուղարկել Սահմանադրական դատարան՝ խնդրելով ներկայացնել՝ փոխվե՞լ են արդյոք դիմումի քննության ժամկետները: Պատասխան չեն ստացել: Այդ ընթացքում ՀԷՑ-ում իշխանության կողմից նշանակված նոր ժամանակավոր կառավարիչը մի շարք կադրային ու ֆինանսական առանցքային որոշումներ է ընդունել:

 




Լրահոս