Ապրիլի 18-ին, ժամը 11.50-ին, մի քաղաքացուց ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ զինամթերք է թողնում Էջմիածին-Աշտարակ ճանապարհի աջակողմյան հատվածում` կամրջի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պարկի մեջ, հայտնաբերել է խոշոր տրամաչափի 4 փամփուշտ, 4 փամփշտակալ-շղթա և տարբեր տրամաչափի 106 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: