
ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանը հետ է վերցրել խմբակցությունից դուրս գալու և պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումները: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղյակ չէր պատգամավորի որոշումից: Նա մեզ հետ զրույցում նշեց, թե այդպիսի ինֆորմացիայի չի տիրապետում:
Հիշեցնենք, որ պատգամավորն օրեր առաջ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին էլ ներկայացրել խմբակցությունից դուրս գալու և պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումները:
Նաիրա Հովհաննիսյան