Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ում ոչ ոք անհետ կարածների հարազատների հարցերին չի կարողացել պատասխանել. ՊՆ-ի անգործությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողները և հարազատները բողոքի ակցիա էին իրականցնում Պաշտպանության նախարարության դիմաց, սակայն այդպես էլ ՊՆ-ից նրանց որևէ հարցի պատշաճ պատասխան չտվեցին։

Պատճառն այն էր, որ ծնողները իրենց հարցերի պատասխանները փորձում են ստանալ բարձրաստիճան պաշտոնյաներից և պահանջում են հանդիպում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։

Նրանք ակցիա էին իրականացրել նաև սեպտեմբերի 27-ին, և իրենց ասել են, որ այսօր կլինի հանդիպում։
Դեռ շաբաթ օրը ակցիայի ժամանակ անհետ կորածների հարազատներից Արսեն Ղուկասյանը  հայտնել էր, որ եթե երկուշաբթի հանդիպումը չկայանա, կդիմեն ծայրահեղ քայլերի։

Այսօր ՊՆ-ում խոստացված 30 ծնողի չընդունեցին և առաջարկեցին 2-3 հոգով հանդիպել փոխնախարար Արման Սարգսյանի հետ, իսկ ծնողները համաձայն չէին՝ պնդելով, որ նա այդ մարդը չէ, ով կարող է իրենց հարցերին պատասխանել։
Պահանջը չիրականացնելուց հետո ծնողները փակեցին ՊՆ անձնագրային մուտքը՝ խոչընդոտելով աշխատակիցների ելքն ու մուտքը, որից հետո ծեծկրտուք սկսվեց անհետ կորածների հարազատների և Ռազմական ոստիկանության ներկայացուցիչների միջև։

Իրավիճակն այնքան ձգձգվեց, որ աշխատանքային ժամի ավարտի մոտենալուն պես Ռազմական ոստիկանության աշխատակիցները հորդորեցին հարազատներին լքել անձնագրային կետը և հեռանալ տարածքից։ Այս ամենին հակադրվելով՝ ծնողները աթոռներ մոտեցրին մուտքի մոտ և նստեցին այնտեղ։

6 ժամ տևած բողոքի ակցիայի ընթացքում անհետ կորածների ծնողներն ու հարազատներն այդպես էլ չստացան իրենց հարցերի պատասխանները, անգամ հանդիպումն անցավ «ոտքի վրա»՝ արագ ու կարճ։

Ավելի ուշ անհետ կորածների հարազատների հետ հետ հանդիպման դուրս եկավ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանը։

Ծնողները ներկայացրել էին բողոքը, տեղեկացրել, որ Շահնազարյանն այն մարդը չէ, ում պահանջում են տեսնել և հեռացել են ձեռնունայն։

Էմմա Միքայելյան 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս