Ձուն ներկելու հետաքրքիր եղանակներ (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրիստոսի հարության գլխավոր խորհրդանիշներից մեկը ներկված հավկիթն է: Ավանդության համաձայն` Մարիամ Մագթաղինացին ձու է մեկնել կայսր Տիբերիոսին` «Աստված հարություն առավ» խոսքով: Կայսրը կասկածամտությամբ է լսել այդ արտահայտությունն ու հայտարարել, թե ավելի շուտ այդ ձուն կարմիր գույն կներկվի, քան թե կկատարվի Մարիամի խոսքը: Այդ պահին ձուն ներկվել է կարմիր ու հենց այդտեղից է սկիզբ առել ձուն կարմիր ներկելու ավանդույթը: Շատերը նշում են, թե  ճիշտը ձուն կարմիր գույնով ներկելն է, սակայն այժմ ընդունված է  նաև տարբեր գույներով ներկելը:

Ներկայացնում ենք ձուն ներկելու հետաքրքիր տարբերակներ:

Տերևների նախշեր

տերևով ձու

Վերցրեք տերև, դրեք այն ձվի վրա,  վերևից տեղադրեք այն մառլայի մեջ, ամրացրեք ծայրերը: Ավարտելուց հետո կստանաք հետևյալ պատկերը:

ձու1 ձու2 ձու3 ձու4

Մյուս տարբերակը ստանալու համար մեզ անհրաժեշտ է ժապավեն, սոսինձ, կպչուն ժապավեն:

հավկիթ

Կտրեք ժապավենը կամ կպչուն ժապավենը փոքր մասերի, կտրեք տարբեր պատկերներ` թեմային համապատասխան: Կպցրեք այն ձվերին, ինչից հետո  ներկեք այն որևէ գույնով: Թողեք այն սառչի, որից հետո հեռացրեք կպչում ժապավենը:

Հետաքրքիր տեսք են ունենում նաև այն  ձվերը, որոնք ներկված են միաժամանակ երկու գույնով և տարբեր նախշերով:

ժապավեն-ձուձու-ժապավեն

Գծավոր ձու

Ներկելուց առաջ կարող եք ձուն փաթաթել նաև բարակ ժապավեններով, որը հանելուց հետո ձուն կստանա գծավոր տեսք:

գծավոր ձու

Ձուն հետաքրքիր տեսք կունենա նաև, եթե այն ձևավորենք բրնձի օգնությամբ: Դրա համար անհրաժեշտ է թաց ձուն պատել բրնձով, այնուհետև փաթաթել «մառլայով» և երկու ծայրերից ամուր ծալել:

բրինձ-ձու

Եթե դուք չունեք ներկ, ձուն կարող եք զարդարել նաև մարկերի օգնությամբ:

մարկեր-ձու

 

Կարող եք նաև ձվի վրա կպցնել տարբեր նկարներ կամ էլ ջրաներկով պատկերներ ստանալ:

ձու-նկար

 




Լրահոս